ՀՀ ոստիկանությունն աշխատանքներ է տանում գտնելու Ջրվեժ թաղամասի շենքերից մեկում նորածին երեխային լքած ծնողներին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության` երեխաների բաժնի պետ Լենա Հայրապետյանը, երեխայի հետագա ճակատագիրը պարզ կլինի ոստիկանության անցկացրած եռամսյա քննությունից հետո:
«Եթե ոստիկանությունը եռամսյա ժամկետում գտնի երեխայի ծնողներին, ապա երեխային կհանձնեն ծնողներին, եթե
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս նոյեմբերի 6-ին` ժամը 19.55-ին, ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ իր հարևանի դռան դիմաց նորածին երեխայի են թողել և հեռացել: Նույն օրը` ժամը 21.00-ին, մեկնած օպերատիվ խմբին Ջրվեժ թաղամասի մի բնակչուհի հայտնել է, որ ժամը 19.30-ին անհայտ անձն իրենց շենքի 3-րդ հարկում գտնվող 9-րդ բնակարանի մուտքի դռան դիմաց թողել է նորածին երեխա և հեռացել: Նորածնի բարուրի մեջ դրված է եղել հետևյալ գրությունը. «31.10.2012 թ., ՄԱՐԻԱՄԻԿ»: Նշված է եղել նաև, որ «երեխային թողնում է կարիքից դրդված»:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխային անօգնական թողած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: Նորածինն այժմ գտնվում է «Մանկան տուն» մանկատանը: