Բարի գալուստ նավապետ Քիդի գանձերի կղզի  

 Բազմաթիվ ատրակցիոններ, խաղեր ու շահումներ ու այս ամենն առանց տարիքային սահմանափակման. բարի գալուստ նավապետ Քիդի գանձերի կղզի:

 Շուրջ երեք տարի Երևան Մոլում գործող «Նավապետ Քիդի գանձերի կղզի» ժամանցային վայրը դարձել է ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծերի սիրելի վայրը: Այստեղ երեխաները կարող են խաղալ որքան ուզում են, իսկ ծնողները կարող են չմտածել երեխայի անվտանգության մասին. «Մեզ մոտ գործում է քարտային համակարգ: Առաջին անգամ այստեղ գալով՝ երեխան ստանում է քարտ, որը միշտ մնում է ծնողի մոտ: Ծնողն այն կարող է լիցքավորել: Հենց այդ քարտերով էլ երեխան կարողանում է օգտվել ատրակցիոններից, խաղահրապարակից ու զանազան խաղերից»,-ասում է ժամանցի վայրի տնօրեն Աննա Մելքոնյանը:

 

Քարտերը ոչ միայն թույլ են տալիս օգտվել ժամանցի վայրից, այլև ապահովում են երեխայի անվտանգությունը. «Մտնելով տարածք՝ երեխան ստանում է հատուկ թևկապ: Ծնողի քարտն ու թևկապն ամերիկյան հատուկ համակարգի միջոցով միանում են իրար: Այդպիսով, երեխան չի կարողանում դուրս գալ խաղահրապարակից, մինչև ծնողը քարտը չմոտեցնի հատուկ սարքին: Քարտի վրա նշվում է նաև ծնողի տվյալները՝ հեռախոսահամարը, անունը, այնպես որ, եթե երեխան ցանկանում է դուրս գալ տարածքից, զանգահարում ենք ծնողին»,-նշում է ժամանցի վայրի տնօրենը:

«Նավապետ Քիդի գանձերի կղզում» ապահոված են նաև անվտանգ խաղի կանոնները: Իտալական, իսպանական հայտնի ընկերությունների արտադրած ատրակցիոնները միակն են տարածաշրջանում. «Մենք համագործակցում ենք շատ հայտնի ընկերությունների հետ, որոնք վաղուց կայուն դիրք ունեն շուկայում»:

Խաղասրահում ոչ միայն կարելի է խաղալ զանազան խաղեր, այլ նաև վաստակել միավորներ ու դրանք փոխանակել նվերների հետ. «Մենք ունենք խաղեր, որոնք շահումով են: Հենց նույն քարտի վրա հաճախորդները հավաքում են միավորներ, որոնք հետո կարող են փոխանակել «Mega toys» խանութ-սրահի որևէ խաղալիքի, խաղի հետ»:

Ի դեպ, «Նավապետ Քիդի գանձերի կղզի»-ն ծնողներին առաջարկում է նաև հետաքրքիր ակցիա. «Այս պահին «Կինոպարկ»-ի հետ համատեղ ակցիա ունենք: Եթե ծնողը ցանկանում է ֆիլմ դիտել, սակայն չգիտի՝ երեխային որտեղ թողնել, նա կարող է երեխային վստահել մեզ՝ միաժամանակ օգտվելով 50 տոկոս զեղչից: Երեխան խաղում է, ծնողը՝ ֆիլմ դիտում»,-ասում է Աննան: