ԱՄՆ-ի բժիշկները հայտնում են ՄԻԱ վարակով ծնված աղջնակի բուժման մասին: Բալտիմորի Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի վարակաբան Դեբրա Փերսոդն Ատլանտայում գիտական կոնֆերանսի ընթքցքում ներկայացրել է աղջկա բուժման արդյունքները:
Միսիսիպի նահանգի փոքրիկ բնակչուհին այժմ երկու տարեկան է: Նա արդեն մեկ տարի է ոչ մի դեղորայք չի ընդունում եւ այլեւս վարակի ոչ մի նշաններ չունի, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ բուժման թերապիան բաղկացած է եղել միաժամանակ ընդունվող երեք-չորս ուժեղ ազդեցությամբ
Եթե աղջնակն առողջ մնա, ապա դա կլինի ՄԻԱՎ-ից բուժման գրանցված երկրորդ դեպքը: 2007թ. Տիմոտի Ռեյ Բրաունը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, որին բուժել էին ՄԻԱՎ-ից: Նա բուժման բարդ կուրս էր անցել, որի շրջանակում ամբողջովին ոչնչացվել էր նրա դիադրողական համակարգը: Նրան նոաեւ փոխպատվաստվել էին ցողունային բջիջներ, որոնք գրեթե անհնար են դարձնում ՄԻԱՎ-ով վարակվելը:
Աղբյուրը` News.am