Մանկապարտեզները դեռևս փակ են մնալու. ինչո՞ւ են ծնողների աշխատանքի մասին տվյալներ հավաքագրում․ armdaily.am

Այսօրվանից  պարետի որոշմամբ որոշ սահմանափակումներ վերացվեցին և տարբեր հաստատությունների վերսկսեցին իրենց աշխատանքները:

Եթե դպրոցների և բուհերի պարագայում ուսումնական տարին ավարտվեց հեռավար ուսուցմամբ, ապա մանկապարտեզների հետագա գործունեության մասով ապագան մշուշոտ է։ Մի կողմից սահմանափակումները վերացնելը եւ կամաց-կամաց բնականոն կյանքին վերադառնալը կարող է լուծել մարդկանց սոցիալական խնդիրները, սակայն մյուս կողմից էլ՝ աշխատող ծնողների համար, ովքեր փոքր երեխաներ ունեն, մանկապարտեզների չաշխատելը լուրջ խնդիր է։ Ծնողներից շատերն հետաքրքրվում են՝ երբվանից կսկսեն մանկապարտեզները աշխատել։ «Չունենք հավելյալ գումար դայակ վարձելու համար, իսկ աշխատանքի չգնալ չեմ կարող, քանի որ այդ աշխատանքով եմ պահում երեխաներիս, երեք ամսվա արձակուրդ էլ որ գործատուն կտա»,-մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

 
 

ArmDaily.am-ը կապ հաստատեց պարետի խոսնակ Վահան Հունանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ դեռևս որոշում չկա կայացված.«Այս պահի դրությամբ մանկապարտեզները դեռևս փակ են մնալու: Մայիսի կեսին անդրադարձ կլինի մանկապարտեզներին, բայց որևէ որոշում այս պահին չկա»: 

Մեր խմբագրությունը տեղեկություններ է ստացել այն մասին, որ մանկապարտեզները տվյալներ են հավաքագրում իրենց սաների ծնողների աշխատանքի մասին, մասնավորապես, թե երեխաների ծնողները որտեղ են աշխատում։ ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ մանկապարտեզների մասով դեռևս որոշում չկա: Հարցին՝ իսկ ինչո՞ւ են հարցումներ իրականացվում, միգուցե մտադրություն կա աշխատող ծնողներ ունեցող երեխաների համար փոքր խմբակներ բացե՞լ, խոսնակը նշեց. «Եթե փոփոխություններ կամ կարգավորումներ լինեն, մենք կհայտարարենք»: Հարցին՝ տեղյա՞կ է այս հարցումներից, Կարապետյանն ասաց, որ՝ ոչ: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։