Այսուհետ փոխնակ մայր կարող են դառնալ միայն 20-35 տարեկան ու առնվազն մեկ անգամ ծննդաբերած կանայք: Նախկինում օրենքը փոխնակ մայրության իրավունք էր տալիս 18-35 տարեկան կանանց: ԱԺ-ն քննարկել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:
Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնած պատգամավոր Արա Բաբլոյանը, հիմնավորելով օրինագծի անհրաժեշտությունը, ասել է. «Ինչքան էլ կինն ինքնուրույն որոշում ընդունած լինի, բայց եթե օրենքով թույլատրենք, որ դեռևս չծննդաբերած երիտասարդ կինը ծննդաբերի ուրիշի համար, ապա դա միանշանակ ընդունելի չէ, քանի որ դա կնոջ մոտ լուրջ հոգեբանական տրավմա կառաջացնի»: