ՌԴ Ռոստովի մարզում բժիշկները 35-ամյա Ժանետ Արաթունյանին փրկել են սովամահ լինելուց, ով, պարզվել է, հղիության 6-րդ ամսում է գտնվում, հայտնում է Life News-ը։ Իր վիճակի մասին կինն առաջին անգամ իմացել է հիվանդանոցում, իսկ կես տարվա ընթացքում փորձել է պայքարել ավելացող քաշի դեմ։
Ինչպես պարզվել է, հոսպիտալացումից 15 օր առաջ դիետա պահող ապագա մայրն ընդհանրապես անցել է միայն ջուր խմելուն։
«Ես նույնիսկ չէի կասկածում, որ հղի եմ։ Ես բավականին գեր եմ, և մեծացող փորը գրեթե աննկատ էր։ Հղիության մասին իմացել եմ միայն հիվանդանոցում»,- ասել է կինը։
Բժիշկների խոսքով՝ կնոջ դիետան չի ազդել պտղի զարգացման վրա, և նրան ոչինչ չի սպառնում։