Միջազգային «Փրկեք երեխաներին» (Save the Children) կազմակերպությունը հրապարակել է 16-րդ ամենամյա զեկույցը, որում ներկայացված են մայրերի համար ամենաբարենպաստ երկրների ցանկը:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է Նորվեգիան: Հայաստանը ցուցակում զբաղեցնում է 103-րդ հորիզոնականը, իսկ հարևան Վրաստանը և Ադրբեջանը` 86-րդ և 90-րդ տեղերը համապատասխանաբար:
Մայրերի ինդեքսում ընդգրկված է 179 պետություն: Այն կազմելիս հաշվի են առել մայրերի առողջական վիճակը, մայրական մահացությունների թիվը, երեխաների բարեկեցությունը, կրթական, տնտեսական մակարդակը:
Լավագույն տասնյակի մեջ մտնում է Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսպանիան, Գերմանիան, Ավստրալիան և Բելգիան: Վերջին հորիզոնականներում են հայտնվել Սոմալին, Կոնգոն, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Մալին և Նիգերը:
Աղբյուրը՝ panorama.am