Յունիսեֆի հաշվետվության համաձայն` երեխաների մահացության երկու հիմնական պատճառ կա` աղիքային վարակներից առաջացող լուծն ու թոքաբորբը: Սրանք մինչև 5 տարեկան երեխաների մահվան 29 տոկոսն են կազմում: Այս հիվանդությունները հատկապես տարածված են 5 երկրներում ` Հնդկաստան, Նիգերիա, Կոնգո, Պակիստան և Եթովպիա: Մահացող երեխաների գրեթե կեսը այս երկրներից է: Իսկ ՁԻԱՀ-ից ու մալարիայից մահացող երեխաները կազմում են 2 և 7 տոկոս:
Այսպիսով Յունիսեֆը կոչ է անում պարտադիր անել այն վարակիչ հիվանդությունների պատվաստումները, որոնց բացակայության պատճառով ակտիվանում են մահաբեր հիվանդությունները, որակյալ խմելու ջուրը հասցնել բոլորին, նաև ապահովել այն դեղամիջոցներով, որոնք կկանխեն աղիքային վարակներից առաջացող բարդացումները: Այս պահանջները կատարելու դեպքում 2015-ին հնարավոր կլինի երեխաների մահացությունը կրճատել տարեկան մինչև 2 մլն-ով: Բժշկական եզրակացության համաձայն` մահացությունների 90 տոկոսը հնարավոր կլիներ կանխել, եթե մաքուր ջուր կարողանային խմել բոլորը, ու պահպանվեին սանիտարիայի ու հիգիենայի տարրական կանոնները:
Բուժակ
Արմնյուզ