Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանով սահմանվել են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը։
Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը ներառյալ:
3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդները կսկսվեն 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 6-ը ներառյալ: