Microsoft ընկերության պատմության մեջ ամենաերիտասարդ մասնագետը դարձել է Պակիստանցի 8-ամյա Շոֆան Տհոբանին: Նա հանձնել է ընկերության բարդագույն քննությունները, հավաքելով 91 բալ 100-ից, հաղորդում է «Օբոզրեվատելը»:
Նման բարձր արդյունք ստանալու համար տղան երկար աշխատել է եւ 13 ամիս շարունակ ուսումնասիրել ընկերության բոլոր տեխնոլոգիական յուրահատկությունները: Իր երազանքն իրագործելու եւ սերտիֆիկատ ունեցող մասնագետ դառնալու համար
Microsoft-ի ներկայացուցիչ Թոմաս Ջենսենը հաստատել է այդ տեղեկությունը եւ հավելել, որ «թեեւ կորպորացիան չի հետեւում մարդկանց տարիքին, ովքեր սերտիֆիկատ են ստանում, սակայն իրենք վստահ են, որ այս դեպքն իսկապես ֆենոմենալ է»:
Շոֆանն սկսել է համակարգչային դասերի այցելել 5 տարեկանում: Հիմա նա հաջողությամբ համատեղում է ուսումը դպրոցում եւ համակարգչային մասնագիտացված դասերը:
News.am