Հունիսի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվելու է «Երազանքների քաղաք» փառատոն-ցուցահանդես: Այս մասին տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, «GMG մեդիա գրուպ» ընկերության ղեկավար Մարիամ Մանուկյանը:
Նրա խոսքով, իրենց ընկերությունը մշտապես հունիսի 1-ին միջոցառում էր կազմակերպում Վահագնի թաղամասում, սակայն այս տարի ցանկացել են միջոցառումը դարձնել հանրային:
«Մշակութային գեղեցիկ, հագեցած օր է սպասվում երեխաներին, նաև հետաքրքիր կլինի մեծերի համար»,- ասաց Մ.
Միջոցառումները սկսվելու են ժամը 12.00-ին ու շարունակվելու են մինչ ժամը 20.00-ն: «Ոչ մի րոպե դադար չի լինելու»,- շեշտեց GMG մեդիա գրուպ» ընկերության ղեկավարը:
Միջոցառումների շրջանակներում նախատեսված են կրկեսային, տիկնիկային ներկայացումներ, ազգային, ժողովրդական երգ-երաժշտություն, պար, լատինամերիկյան պարեր և այլ մշակութային, սպորտային ծրագրեր են իրականացվելու: Միջոցառման շրջանակներում ելույթ են ունենալու նաև սիրիահայ դպրոցի երեխաները:
«Երեխաներն այդ օրը, այդ քաղաքում ամեն ինչ տեսնելու են: Երեխաները կարող են նաև սնվել, ըմպել հյութեր` անվճար»,- շեշտեց փառատոնի կազմակերպիչը: Փառատոնի շրջանակներում երեխաները կարող են նաև վաճառել իրենց ձեռքի աշխատանքները, հասույթը, ըստ Մ. Մանուկյանի, իհարկե, կմնա իրենց:
Ընդհանուր առմամբ, փառատոնին մասնակցում է 20 մշակութային խումբ, 30 կազմակերպություն:
Աղբյուր` Panorama.am