Հունիսի 1-ին՝ «Երեխաների պաշտպանության միջազգային օրը», «Շենգավիթ» ԲԿ-ն վերածվել էր կախարդական համերգասրահի:
Բժշկական կենտրոնը հյուրընկալել էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ին՝ շնորհավորելով տարվա ամենաբարի տոնի առթիվ։ Տաղանդավոր փոքրիկներն իրենց հերթին շնորհավորել են կենտրոնում բուժվող և ծնված երեխաներին:
Նրանց համար ելույթ են ունեցել և այդպիսով վստահեցրել՝ երաժշտությունը բուժում է, իսկ բժշկական միջամտություների հետ մեկտեղված ժպիտը, սերն ու հոգատարությունն օգնում են առավել շուտ կազդուրվել: Ողջ տարածքը լցվել էր փոքրիկների թովիչ ձայնով, տեղում բուժվող բալիկներն իրենց օրն անցկացրել են տոնական և շատ ուրախ տրամադրությամբ: Գեղեցիկ ու հաճելի օրվա կապակցությամբ «Շենգավիթ» ԲԿ-ն անակնկալ է մատուցվել բոլոր փոքրիկներին՝ նվիրելով նրանց խորհրդանշական նվերներ: