Մինչ հղիությունը հարկավոր է կարգավորել կենսակերպը. խորհուրդ են տալիս մասնագետները

ՄԵԴՍԻ կլինիկադիագնոստիկ կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչ Օլեոսյա Տվերիտինովան meddaily.ru-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես պետք է կինը մինչ հղիությունը պատրաստվի այդ իրադարձությանը:

«Գրեթե բոլորիս հայտնի է, այսպես կոչված, «հղիության պլանավորումը»: Այն ներառում է մի շարք համալիր ուսումնասիրություններ ապագա ծնողների համար, ինչպես նաև միջոցառումներ, որոնք կոչված են

ապահովելու համապատասխան պայմաններ պտղի հասունացման համար:

Հղիությունը պլանավորելն անհրաժեշտ է նախատեսվելիք բեղմնավորումից կես տարի առաջ: Այստեղ գլխավորը ոչ թե ինչ-որ դիետայի հետևելն է, այլ առողջ ապրելակերպին հետևելը՝ ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ կողմից»,- ասում է մասնագետը:

Նրա խոսքով՝ անհաժեշտ է սննդից բացառել ալկոհոլն ու ծխախոտը, կարգավորել սննդի ընդունումը, օրվա մեջ կատարել ֆիզիկական վարժություններ, շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում: 

«Օգտակար կլինի հավելյալ վիտամինների ընդունումը մասնագետների հետ համապատասխան խորհրդատվությունից հետո»,- ասում է նա:

Բացի այդ՝ կանանց ու տղամարդկանց անհրաժեշտ է հանձնել անալիզներ՝ սեռական ճանապարհով փոխանցվող տարբեր ինֆեկցիաների ստուգման համար: 

Պետք է պարզվի նաև՝ կինը մանուկ հասակում հիվանդացե՞լ է կարմրուկով, քանի որ հղիության շրջանում այդ հիվանդությունը շատ վտանգավոր է: Անհրաժեշտության դեպքում կինը պետք է պատվաստվի:

Աղբյուրը` www.1in.am