Հաստատվել է կորոնավիրուսի 163 նոր դեպք։
Մայիսի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 2782 դեպք: Մայիսի 5-ին հաստատվել է 163 նոր դեպք, առողջացել են 24-ը, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Մայիսի 6-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2782
Բուժվողներ՝ 1600
Առողջացածներ՝ 1135
Մահվան ելքեր՝ 40
Ընդհանուր թեստեր՝ 26 929: