«Իմ փոքրիկ»-ը հայտարարում է լուսանկարների մրցույթ «Հայրիկն ու փոքրիկը» խորագրով:
Հայրիկի և փոքրիկի մասնակցությամբ լուսանկարն ուղարկեքԱյս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին` չմոռանալով նշել նաև նկարի հերոս փոքրիկի անունը: Լուսանկարներն ընդունվում են մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ը:
Լուսանկարների քվեարկությունը կիրականացվի սոցիալական ցանցերի միջոցով (Facebook, G+, VK, Tweeter, Odnoklassniki), քվեարկության ավարտին առավելագույն հավանություններ ստացած լուսանկարը կճանաչվի հաղթող և կարժանանա հատուկ մրցանակի «Հայրիկն ու փոքրիկը» լուսանկարների մրցույթի հովանավոր 3D FACE TOY խանութ-սրահի կողմից:
3D FACE TOY -ի կողմից խրախուսական մրցանակի կարժանանան նաև երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հերոս բալիկները:
Իսկ «Իմ փոքրիկ» թիմի ընտրությամբ հինգ լուսանկարներ մեկ ամսով կդառնան www.impoqrik.am կայքի դեմքը:
«Իմ փոքրիկ»-ը սպասում է, շտապեք ուղարկել Ձեր փոքրիկի լուսանկարները:
Մանկական հավատարմությամբ` «Իմ փոքրիկ»