ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ երեխաներն ավելի շատ նման են հայրիկներին, քան մայրիկներին:
Նման համոզմունքի են եկել մկների վրա կատարած փորձերի արդյունքում: Գիտնականներն ուսումնասիրել են նրանց ԴՆԹ-ն և պարզել՝ գեները փոխանցվել են մորից, թե հորից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 60 տոկոս դեպքում հայրական գենն ավելի ուժեղ է, քան մայրականը: Այստեղից էլ պարզվել է, որ եթե երեխան որևէ հիվանդության գեն ժառանգի մորից, այն կլինի ավելի քիչ արտահայտված, քան հորից ժառանգելու դեպքում:
Այս ուսումնասիրությունը շատ կարևոր է քաղցկեղի, սրտային հիվանդությունների, դիաբետի և այլ հիվանդությունների բուժման եղանակները գտնելու համար: