Ողջույն, ես 3-ամսական Մուրադյան Վաչեն եմ: Ծնվել եմ «Շենգավիթ» ԲԿ-ում՝ բժշկուհի Մարգո Մարտիրոսյանի անմիջական օգնությամբ:
Ուրախ եմ հայտնել, որ անցած շաբաթվա ընթացքում «Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 56 երեխա` 32 տղա և 24 աղջիկ:
Երևանում հուլիսի 1-ից 31-ը լույս աշխարհ է եկել 2 135 փոքրիկ: Մայրաքաղաքի 12 ծննդատներում հուլիսի 29-ից 31-ը ծնվել է 197 փոքրիկ:
Առողջ և խաղաղ մանկություն ենք մաղթում բոլորին: