Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման142 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի:
Վարակվածների ընդհանուր թիվը 3860 է, մահացածների թիվը՝ 49: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Մեկ օրում առողջացածների թիվը 72 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1572, փաստացի բուժվողներինը՝ 2218:
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 36016 քաղաքացի: Մայիսի 14-ի դրությամբ այլ պատճառով մահվան դեպք չի գրանցվել (մահվան այս դեպքերի թիվը 21 է): Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: