Ինչպե՞ս պատրաստել համեղ ու գեղեցիկ թխվածքաբլիթներ

Անհրաժեշտ է՝

 

Կարագ՝ 150 գր.

Ալյուր՝ 420 գր.

Շաքարավազ՝ 150 գր.

Ձու՝ 1 հատ

Սոդա՝ 2 գր.

 

Պատրաստման տևողությունը՝ 1 ժ. 50 ր.

 

 

Պատրաստման եղանակը՝

 

Կարագը նախապես բերել սենյակային ջերմաստիճանի, որ հեշտ տրորվի: Կարագը կարելի է փոխարինել նաև մարգարինով, այդպես ավելի էժան կլինի, սակայն երեխաների համար անհրաժեշտ է օգտագործել կարագ: Կարագը տրորեք շաքարավազի հետ այնքան, որ դառնա միասեռ զանգված:

 

Ստացված զանգվածին ավելացրեք ձու և հարեք: Կարող եք օգտագործել նաև հարիչ:

 

Ալյուրին ավելացրեք սոդա, խառնեք, ապա ավելացրեք կարագի զանգվածին և հունցեք: Խմորը շատ հունցել պետք չէ, հակառակ դեպքում բլիթները կոշտ կստացվեն:

 

Ստացված խմորը մեկ ժամ պահեք սառնարանում:

 

Դրանից հետո խմորը բացեք գրտնակով և տարբեր պատկերներով կաղապարների օգնությամբ կտրատեք:

 

Խմորը 25 րոպե թխեք 180 աստիճանի տաքություն ունեցող ջեռոցում:

 

 

Բարի ախորժակ