Մասնագետները կանանց առաջարկում են հղիությունն ընդհատել դեղորայքային ճանապարհով

Հղիության դեղորարքային ընդհատման վերաբերյալ  ասուլիսի բանախոսները նշեցին, որ այդ միջոցի առավելությունն այն է, որ պտղաբերությունը նույն ամսում վերականգնվում է:

«Կանանց իրավունքի կենտրոնի» տնօրեն, մանկաբարձ, գինեկոլոգ Սուսաննա Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց կենտրոնը զբաղվում է ընտանեկան բռնությունների հարցերով. «Սակայն վերջին տարիներին ինչ-որ առումով անդրարադառնում է նաև կանանց վերարտադրողական սեռական առողջական խնդիրներին»:
Բանախոսը նշեց, որ իրենց հետազոտությանը մասնակցել է հղիության դողորայքային ընդհատման մեթոդի դիմած 450 կին, և արձանագրվել է 99 տոկոս դրական արդյունք. «Մենք ոչ թե քարոզում ենք հղիության անցանկալի ընդհատումներ, այլ հակառակը, ծնելիության մակարդակի

բարձրացում: Սակայն եթե կինը, որոշակի պատճառներից ելնելով, ստիպված է գնալ նման քայլի, ապա առաջարկում ենք դեղորայքային ընդհատում»:

«Այս մեթոդի դեպքում կան նաև հակացուցումներ: Ըստ այդմ` կինը դեղը պետք է ընդունի բժշկի հսկողությամբ: Հաճախ թեստի վրա հիմնվելով` կանայք դեղ են ընդունում, սակայն միգուցե հղիությունն արտաարգանդային է, իսկ այդ դեպքում դեղ ընդունելը լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»,- իր հերթին նշեց «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության» կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժն վարիչ Արմինե Հարությունյանը:

Նրա տվյալներով` նշված մեթոդով վիժումը տևում է 14 օր. «Առաջին օրերին առատ արյուն է գալիս, հետո դադարում է: Այս միջոցից առաջ ու հետո անպայման պետք է սոնոգրաֆիա անել: Մինչ այժմ արտառոց դեպքեր չեն գրանցվել»:

Սուսաննա Վարդանյանը հավելեց, որ հղիության դեղորայքային ընդհատման նպատակով կիրառվող ամենատարածված միջոցներից մեկը «Նիսեպրիստոն» և «Մեֆիպրիստոն» դեղերի համադրությունն է. «Սակայն քանի որ «Մեֆիպրիստոն»-ն ավելի էժան միջոց է, միայն այն են գնում, իսկ հետևանքները ցավալի են»:

«Հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Ռուզաննա Աբրահամյան էլ ասաց, որ հաճախ անպտղության պատճառը հետաբորտային բարդություններն են. «Դեղորայքային ընդհատման միջոցն, ի տարբերություն վիրատականի, ավելի ապահով ու անվտանգ է: Հետազոտված 450 կանանցից միայն 11-ն են ունեցել խնդիրներ»:



HayNews.am