Ամերիկյան Փենսիլվանիա նահանգի Նյու Սյուիքլիի բնակիչը որսորդական հրացանով վիրավորել է դիմակահանդեսային զգեստով 9-ամյա մի աղջնակի՝ կարծելով, թե նա փորսուղ է, հայտնում է «Վզգլյադ»-ը՝ վկայակոչելով «Ասոշիեյթիդ պրես»-ին։
Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան, երբ սև-սպիտակ զգեստով աղջիկը Հելոուինին նվիրված երեկույթի էր շտապում։
Ըստ իրավապահների՝ կրակողը եղել է սթափ վիճակում։
Աղբյուր` www.tert.am