«Մենք կոչ ենք անում պատվաստումներին լուրջ վերաբերվել, որպեսզի չլինի համաճարակ:
Հետաքրքիր է, որ այս ամենը համակարգում են այն օգտատերերը, որոնք Հայաստանում չեն էլ ապրում»,-«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանալ, անդրադառնալով մարդկանց առողջությանը վնասող հանքերի գործունեությանը, ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարը նշել է նաև, որ Հայաստանում բնակչությունը իմունիզացիայի շնորհիվ դեռևս կոլեկտիվ պաշտպանված է: «Ես կուզեի տեսնել պատվաստումներին դեմ մարդկանց, երբ Հայաստանում գրանցվի կարմրուկի հետևանքով երեխայի մահվան դեպք: Ինձ համարում են ռադիկալ, սակայն ես ռադիկալ չեմ. օրինակ՝ Իտալիայում երեխային անգամ դպրոց չեն թողնսւմ, եթե նա պատվաստված չէ»,-ասել է ԱՆ նախարարը:



