Էմմե Մայնորսն իր դստերը տեսել է ծննդաբերությունից երկու շաբաթ անց. ողջ այդ ժամանակ նա գտնվել է անգիտակից վիճակում, կոմայի մեջ: 32-ամյա անգլուհին հրաշքով է ծննդաբերել: Հետաքրքիր է, որ երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով` առանց վիրաբուժական միջամտության:
Հղի կինը տևական կոմայի մեջ է ընկել պնևմոնիայով հիվանդանալուց հետո: 2 շաբաթ բժիշկները պայքարել են նրա ու երեխայի կյանքի համար:
Բժիշկներն այս հարցում լրիվ համամիտ են Էմմի հետ:
“Եթե նույնիսկ մարդն անգիտակից վիճակում է, միևնույն է, հորմոններն ակտիվ վիճակում են: Հիմնական խնդիրն այն է, որ որ կինը մարմնի ոչ մի շարժում չի կարողանում կատարել: Նրա բախտն իսկապես բերել է, որ կենդանի է մնացել”,-ասել է ծնունդն ընդունող բժիշկը:
Ankakh.com