Չիլիում որոշել են ճարպակալման դեմ պայքարել՝ արգելելով «Կինդեր սյուրպրիզ»-ի վաճառքը: Օրենքով սահմանված արգելքը կգործի հունիսի 27-ից:
Օրենքը նախատեսում է նաեւ, որ այսուհետև երեխաների համար նախատեսված սննդամթերքի վրա պետք է նշված լինի էներգետիկ արժեքը: Դա վերաբերում է նաև դպրոցում վաճառվող սննդին:
ՄԱԿ-ի տվյալով՝ Չիլիում հինգ տարեկանից բարձր երեխաների շուրջ 10 տոկոսն ունի ավել քաշ: Չիլիի առողջապահության նախարարության տվյալով՝ 7 տարեկանից բարձր երեխաների 30 տոկոսը ճարպակալման խնդիր ունի: