«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կընդլայնվի․ armenpress.am

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում սննդով ապահովվում են Հայաստանի բոլոր մարզերի տարրական դասարանի աշակերտները՝ բացի Երևանից:

Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ մեկն իրականացվում է ազգային ծրագրի մակարդակով, մյուսը՝ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով:  

«Դա միտված է երեխաների համար ճիշտ սննդակարգ ապահովելուն, ինչը նպաստում է դասերի ընթացքում առավել կենտրոնացմանը, ուղեղի զարգացմանը: Մենք ունենք հետազոտություն՝ ըստ որի, այն երեխաները, որոնք ունենում են ճիշտ սննդակարգով նախաճաշ, ավելի լավ կրթական արդյունք են դրսևորում, քան մյուս երեխաները»,- ասաց նախարարի տեղակալը: 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։