Տեղեկությունը հաստատեցին ԲԿ-ից՝ մանրամասնելով, որ կինը մահացել է կեսարյան հատումից 7 ժամ անց, չի ունեցել որևէ արյունահոսություն։
«Ոչ մին բան չկա գինեկոլոգի կողմից, ոչ մի բան․․․Հարազատները նույնիսկ խոսել են, ինքը լավ է եղել, թե ինչից է մահացել, ցույց կտա փորձաքննությունը, բայց նախնական՝ տրոմբ է, ինքը վարիկոզ է ունեցել կամ․․»,-ասաց ընդունարանի հերթապահ մանկաբարձ ներկայացած կինը։
Վիրահատությունը կատարել է ծնարանի բաժնի վարիչ Մելս Ավագյանը, որը կոլեգայի հավաստիացմամբ՝ որևէ թերացում չի ունեցել։ Անգամ ասաց, որ բազում կյանքեր՝ «արգանդի հեռացումներ ու արյունահոսություններ է փրկել» ու մշտապես հրավիրվում է այլ ԲԿ-ներ ծննդօգնության համար։
Երեխան՝ ծննդկանի դուստրը, փրկվել է։ Կինը ունեցել է 2 որդի, և սա նրա երրորդ հղիությունն է եղել։
Նշենք, որ կինը բժշկական կոնսուլտացիաները տարել է 8-րդ պոլիկլինիկայում։ «Ուղղակի, միանգամից երեխայի սրտի բաբախն է վատացել է և կլինիկա ընդունվել է հիպոքսիայի պատճառով, գիշերվա տասին կատարվել է վիրահատություն»,-ասաց բժշկուհին։
Վիրահատող բժշկի հետ խոսել չհաջողվեց։
Աղբյուրը՝ «Հրապարակ» օրաթերթ