Ծննդաբերությունը տևել է 75 օր

Լեհաստանի Վրոցլավա քաղաքի բնակչուհի Ջոաննա Կրիշիշտոնեկը շատ երջանիկ էր, երբ պարզվել է, որ նա եռյակ է ունենալու:

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները,  ծննդաբերությունը սկսվել է հղիության 22-րդ շաբաթում:

Լույս աշխարհ եկած երեխան շատ թույլ էր ապրելու համար, և նման վտանգ սպառնում էր նաև մյուս 2 երեխաներին: Ուստի բժիշկները որոշել են հետաձգել ծնունդը: Բժիշկները դեղահաբեր են տվել նրան ցավերը դադարեցնելու համար, որից հետո կնոջը պառկեցրել են հատուկ դիրքով:

 

Այսպիսով կինն այս դիրքով մնացել է 75 օր: Գրանցված ծննդաբերությունը բժշկական պատմության մեջ ամենաերկարն է: Ջոաննան ծննդաբերել է առողջ տղայի և աղջկա:

n-idea.am