Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքում ծննդատան բժիշկները չեն ընդունել ծննդկանին, քանի որ վերջինս ոչ փող է ունեցել, ոչ էլ գրանցում. կինը Տաջիկստանի քաղաքացի է: Բժիշկները կնոջը խորհուրդ են տվել գնալ իր երկիր ու այնտեղ էլ ծննդաբերել: Ծննդատան դիմաց երկունքի մեջ ընկած կնոջը նկատել են պատահական անցորդները, շտապօգնություն ու ոստիկանություն կանչել: Ոստիկանության ու շտապօգնության բժշկի բազմակի միջամտությունից ու պնդումներից հետո միայն ծննդատան բժիշկները թույլ են տվել, որ կնոջը հիվանդանոց մտցնեն: