Ծծակը կարող է կանխել երեխայի մահը

Ծծակն օգնում է կանխել երեխաների` հանկարծակի մահվան դեպքերը. համոզված են ավստրալացի գիտնականները:

Նրանց կարծիքով` ծծակն օգնում է ավելի լավ կարգավորել սրտի զարկերը. հայտնում է The Daily Mail-ը:

Մանկան հանկարածակի մահը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ շնչառության կանգի ժամանակ երեխան չի կարողանում արթնանալ կամ էլ նրա մոտ խիստ ընկնում է ճնշումը: Ծծակն օգնում է երեխային արթնանալ, կարգավորել  սիրտ-անոթային համակարգի նորմալ աշխատանքը:

Yerkir.am