Հղիության ընթացքում ծխելը չթողած կանայք կարող են վնասել ոչ միայն իրենց ապագա երեխաներին, այլ նաև թոռներին: Խոսքը թոքերի հետ կապված խնդիրների մասին է:
Ըստ BMC Medicine պարբերականում հրապարակված հետազոտությունների` այս վնասակար սովորությունը կարող է փոխանցվել սերնդեսերունդ:
Հետազոտության ընթացքում ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Harbor-UCLA Medical Center-ի հետազոտողներն ուսումնասիրել են նիկոտինի ազդեցությունը հղի առնետների վրա:
«Ծխող» առնետներից ծնված կրծողները թոքերի հետ կապված խնդիրներ են ունեցել: Նույնն է արձանագրվել նաև նրանց թոռների մոտ:
Ծխող կանանց մոտ վաղաժամ ծննդաբերության դեպքեր 5 անգամ հաճախ են լինում: