Մանչեսթերի արվարձանում բնակվող 6-ամյա Զաք Թահիրին, ով սիրում է ծամել ոչ ուտելի առարկաներ, ծննդյան օրը նոր սենյակ են նվիրել, որտեղ նա չի կարող կահույք կամ պաստառ ուտել:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, Զաք Թահիրին տառապում է հազվադեպ հանդիպող մարսողական խանգարմամբ` Փայքի
Երբ տղան սկսել է ծամել գիպսաթղթե պատն ու շերտավարագույրը, մայրը նրա համար հատուկ ննջասենյակ է կահավորել: Նոր սենյակում կահույքի անկյունները կլորացրած են, որպեսզի հնարավոր չլինի դրանք ատամի տակ առնել:
Զաքի սենյակի համար մայրը ծախսել է 36 հազար ֆունտ (մոտ 54 հազար դոլար), ընդ որում այդ գումարից 26 հազար ֆունտը տրամադրել է Սելդորֆի քաղաքային խորհուրդը:
News.am