Դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել. ԱՆ

Առողջապահության նախարարությունը հորդորում է դեկորատիվ լողավազաններում չլողալ, կենդանիների չլողացնել, քանի որ դրանք նախատեսված չեն լողալու համար, չեն վարակազերծվում, իսկ դա նշանակում է, որ կարող են բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ պարունակել:


Շոգ եղանակին նմանատիպ լողավազաններում հատկապես երեխաների լողի դեպքերը կանխելու նպատակով՝ ԱՆ-ը դիմել է Երևանի քաղաքապետարանին և համայնքապետարաններին՝  որոշակի քայլեր ձեռնարկելու առաջարկով:
Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր դեկորատիվ ջրավազանների մոտ տեղադրվել են մարդկանց լողալն ու կենդանիներին լողացնելը արգելող վահանակներ:

Ընկերության կողմից ստեղծվել է նաև շրջիկ խումբ, որը պարբերաբար հսկողություն է իրականացնում ջրավազաններում լողալը կանխելու ուղղությամբ և բացատրական աշխատանքներ է տանում այդ երևույթը վերացնելու նպատակով: