Հունիսի 7-ին և 8-ին Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայացավ «Փոքրիկ իշխան» վիպակի հիման վրա բեմադրած «Եկեք խաղանք» ներկայացումը: Դերակատարները 7-12 տարեկան երեխաներ էին, ովքեր նաև մասնակցել էին բեմադրության նկարչական ձևավորմանը:
Մեկի փոխարեն հանդես եկան մի քանի փոքրիկ իշխաններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր մոլորակը:
«Երեխաները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել փորձերին, ավելին՝ այս բոլոր ցուցադրված նկարները հենց նրանց աշխատանքներն են»,- ասաց Սիլվա Չոբանյանը՝ նշելով, որ մեծ հաճույք է ստացել երեխաների հետ աշխատելիս: