«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը կսպասարկի միայն կորոնավիրուսային դեպքերը

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է եւ այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով եւ հաստատված պացիենտներին:

Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ, հաղորդում են առողջապահության նախարարությունից: «Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական եւ բժշկական գաղտնիքի իրավունքը», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ: