Ինչպե՞ս են Իսրայելում դաստիարակում երեխաներին

Նոբելյան մրացանակակիրների 27 տոկոսը հրեա է, շախմատի չեմպիոնների 50 տոկոսը նույնպես այս ազգի ներկայացուցիչներ են:

Այս մարդիկ իրենց փորձում են այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ է ինտելեկտ:

Եվրոպայում և Ամերիկայում կան պատիժներ երեխայի վրա ձեռք բարձրացնող ծնողների համար: Իսրայելում նույնպես գործում է այս համակարգը, որը, սակայն, վերջերս է հաստատվել: Հրեաների մոտ ընդունված չէ երեխաներին ֆիզիկական բռնության ենթարկել: Վատ արարքի համար նրանք երեխաներին զրկում են քաղցրավենիքից կամ թույլ չեն տալիս զբոսնել դրսում: Երեխաներն, ի դեպ, այստեղ շատ ուժեղ են և ենթարկվում են ծնողներին, քանի որ հակառակ դեպքում մայրիկը շատ կնեղվի:

Հրեաների մոտ կան երեխաներին խրախուսելու հատուկ մեթոդներ: Երեխայի ցանկացած հաջողություն ուղեկցվում է ամբողջ ընտանիքի գովեստի խոսքերով, երեխաներին նվերներ են գնում այդ առիթով: Հրեա երեխայի ցանկացած արարք ընդունվում է որպես յուրօրինակ մի բան: Պատրաստե՞լ է ավազե քանդակ. ապագա քանդակագործ կամ ճարտարապետ է, սովորե՞լ է կիթառի ակորդները. ապագա երաժիշտ է: Մեծահասակները շատ են սիրում մյուսներին պատմել իրենց երեխաների հաջողությունների մասին:

Սա համարվում է դաստիարակության լավ մեթոդ, սակայն բացասական կողմեր նույնպես կան: Իր ծննդյան պահից ծնողները երեխաների առջև դնում են հաջողությունների բարձր նշաձող, որին հասնելու ճանապարհին երեխաները հաճախ են ենթարկվում սթրեսի: Եթե չի ստացվում այնպես, որ երեխան դառնա ամենից լավը,  նա իր ամբողջ կյանքում ունենում է մայրիկի նկատմամբ մեղքի զգացում: Մայրիկը ծնունդ է տվել իրեն, կրթել է, մեծացրել, իսկ ինքը արժանի չէ նման մայրիկի: Մայրիկը պետք է ավելի լավ որդի ունենար: