Երեխաների համար ի՞նչ անուններ են նախընտրում հայաստանցիները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-ին Հայաստանում ծնվել է 19630 աղջիկ և 22133 տղա:

 Նախորդ տարի Հայաստանում ծնված աղջիկներին ամենաշատը անվանակոչել են Նարե (740 երեխայի), իսկ տղաներին`Դավիթ (1568 երեխայի):

Աղջիկների ամենատարածված անուններն են Մարի, Մարիա, Մանե, Մարիամ, Անգելինա, Անի, Միլենա, Անահիտ և Էլեն: 

Տղաների անուններից ամենատարածվածներն են Նարեկ, Ալեքս, Տիգրան, Հայկ, Գոռ, Էրիկ, Արման, Արթուր, Ալեն: