Շրջակա միջավայրի աղտոտվածությունը չբերության պատճառներից մեկն է: Բիֆենիլը, արդյունաբերական միացությունները և պեստիցիդները երեխա ունենալու հավանականությունը նվազեցնում են 29 տոկոսով:
Ազգային ինստիտուտի գիտնականները մանրամասն հետազոտել են էկոլոգիայի ազդեցությունը կանանց և տղամարդկանց վերարտադրողականության ֆունկցիայի վրա: Հետազոտությանը մասնակցել են 500 զույգեր,
Պարզվել է, որ զույգերի արյան մեջ հայտնաբերվել է 63 տեսակի օրգանական կեղտ, ինչպես նաև՝ պեստիցիդ: Յուրաքանչյուր զույգին տրամադրվել է հատուկ ծրագիր՝ բեղմնավորման գործընթացը վերահսկելու և հղիանալու հնարավորությունը առավելագույնի հասցնելու նպատակով: Նաև զույգն ամեն օր գրառել է, թե ինչ են կերել և ինչպիսի կենսակերպ են վարել:
Փուլի վերջում հետազոտողներն անալիզի են ենթարկել մասնակիցների արյունը և բացահայտել են, որ աղտոտող նյութերը հղիանալու հավանականությունը նվազեցնում են 17-29 տոկոսով:
Եվ այդ թվերը կապված չեն նույնիսկ տարիքի, մարմնի զանգվածի և ծխելու հետ։
www.1in.am



