Փոքրիկ աղջկա զարմանքը հոր երկվորյակին առաջին անգամ տեսնելիս (տեսանյութ)

Երբ երեխան առաջին անգամ հանդիպում է իր հոր երկվորյակին, նա արձագանքում է միակ տրամաբանական ձևով՝ նա շատ շփոթված է, գրում է The Huffington Post-ը:

Խոսքը կիրակի համացանցում հայտնված ուշագրավ տեսանյութի մասին է, որն արդեն ավելի քան 670.000 դիտում է ունեցել Liveleak.com-ի միջոցով:

Լայն բացված աչքերով զարմացած փոքրիկը նայում է հորը, այնուհետ հորեղբորը և այդպես անընդմեջ:

«Երեխաս այնքան շփոթված է»,- լսվում է տեսանյութում:

Աղբյուրը` Tert.am