Երեւանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել

Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում հունվարի 17-ին եռյակ է լույս աշխարհ եկել:

Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից: 29-ամյա կինը լույս աշխարհ է բերել 2 տղա եւ 1 աղջիկ:

Բժիշկները երեխաների եւ մոր վիճակը գնահատում են լավ: