Գիտնականները պնդում են, որ երեխաններն իրենց ինտելեկտի 40-60 %-ի համար պարտական են ծնողներին, ընդ որում՝ ինտելեկտի գենը հայտնաբերվել է միայն Х քրոմոսոմի վրա:
Ստացվում է՝ խելացի մարդիկ իրենց ընդունակությունների համար պարտական են առաջին հերթին մայրերին, քանի որ մորից է փոխանցվում այս գենը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք գեներն ավելի շատ ժառանգել են մորից ունեն ուղեղի ավելի մեծ ծավալ, փոխարենը փոքրամարմին են: Իսկ այն մարդիկ, որոնց մոտ գերակշռում են հայրական գեներն ունեն ուղեղի փոքր ծավալ և մեծ մարմին: Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ մարդու ուղեղում բացակայում են հոր գեները, որոնք պատասխանատու են լեզուներ յուրացման, ինտելեկտի, մտածելու համար:
Սակայն պետք է նկատել, որ խելացիության գեները 100 տոկոսով չեն փոխանցվում երեխային: Գիտնականները պարզել են նաև, որ կյանքի ընթացքում մոր և երեխայի էմոցիոնալ և ֆիզիկական կապը նույնպես ազդում է երեխայի ինտելետի վրա: Այսինքն՝ այն երեխան, ով ավելի շատ է կապված մոր հետ շատ է աշխատում, ջանք գործադրում սովորելու և նպատակներին հասնելու համար:
Չնայած հետազոտություններին՝ գիտնականները հորդորում են հայրիկներին չընկճվել: Նրանք իրենց օրինակով նույնպես կարող են մեծ ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա: