Հայաստանում քանի՞ երեխա է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ՀՀ-ում մինչև այսօր պատվաստվել է 12 տարեկանից բարձր 50 երեխա։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ «Մոդեռնա» պատվաստանյութ ստանալուց հետո հրամանում փոփոխություն է կատարվել, որի համաձայն՝ 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես հնարավորություն ունեն պատվաստվելու, ինչն իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ:

Ինչ վերաբերում է դպրոցների աշնանային արձակուրդների երկարացմանն ու  բուհերի՝ հեռավարի անցմանը, ապա, ըստ նախարարի, որոշակի դրական միտումներ կան․ հիվանդացության և վերարտադրողականության թվերի նվազում է նկատվում, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա տվյալներում: