Գիտնականները պարզել են, որ մայրենի լեզվի իմացությունը, որը երեխաներն ստանում են կյանքի առաջին հինգ ամիսներին, երբեք չի կորչում, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով BBC- ին:
Այդ Է ապացուցում այն երեխաների կյանքի ուսումնասիրությունը, որոնք ծնվել Էին Հարավային Կորեայում, իսկ այնուհետեւ, որդեգրված լինելով հոլանդացիների կողմից, ապրելու Էին տեղափոխվել Նիդեռլանդներ: Այս մարդիկ արդեն հասուն տարիքում շատ ավելի լավ են արտաբերում կորեական բառերը, քան կարելի Էր ակնկալել: Մինչդեռ նրանք վստահ էին, որ կորցրել են իրենց մայրենի լեզուն: Ընդ որում դա վերաբերել է նաեւ այն երեխաներին, որոնք որդեգրված են եղել մինչեւ իրենց խոսել սովորելը: Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին: Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս երեխաների հետ խոսելու կարեւորությունը: