20 տարվա հետազոտությունները հաստատեցին, որ ֆիզիկական ուժը և հոգեբանական ուժեղ ազդեցությունը երեխաների դաստիարակության գործում երբեք ցանկալի արդյունք չեն տալիս:
Մանիթոբայի համալսարանի ու Արևելյան Օնթարիոյի մանկական հիվանդանոցի հետազոտողները պնդում են, որ ֆիզիկական ուժն ու քննադատությունը երեխաների մոտ գերգրգռվածություն ու ագրեսիա են առաջացնում:
Մասնավորապես, դաստիարակության նման մեթոդների առաջին հետևանքը երեխայի ագրեսիան է շրջապատի նկատմամբ` ներառյալ իրենց` ծնողների, քրոջ ու եղբոր նկատմամբ: Իսկ հասուն կյանքում` ամուսինների ու երեխաների հանդեպ. այո, ինչ ցանես` այն էլ կհնձես:
Ankakh.com