Արժե արդյոք երեխայի դաստիարակությունը վստահել տատիկներին

Չաշխատող տատիկը, որը նաև պատրաստ է իր ամբողջ ժամանակը նվիրել թոռների դաստիարակությանը, էականորեն թեթևացնում է երիտասարդ ծնողների հոգսը, սակայն, շատ վտանգավոր է աճող սերնդի առողջության տեսանկյունից:

Վիճակագրությունը վկայում է, որ  այն երեխաները, որոնց դաստիարակությամբ զբաղվում են տատիկներն ու պապիկները, քաշի 22% ավելցուկ ունենալու են վտանգված այն երեխաների համեմատությամբ,որոնց դաստիարակում են անձամբ ծնողները:

Փորձագետները համոզված են, որ տատիկներն ու պապիկներն անընդհատ թոռներին ուտեցնում են , առաջնորդվելով` ճարպի մեծ պաշար` մեծ

կենսունակություն բնազդով: Բացի այդ, տատիկների ու պապիկների դաստիարակած երեխաները գիրուկ են լինում սակավաշարժության հետևանքով, քանի որ իրենք` մեծահասակներն,  արդեն չեն կարող երեխաների հետ ակտիվ խաղերով զբաղվել:

Ֆինների այս ուսումնասիրությունը հրապարակվել է «Evolutionary Psychology»ամսագրում:

Ankakh.com