2013 թ. օգոստոսին 2012 թ. օգոստոսի համեմատ մանկական հագուստը թանկացել է 8,5%-ով, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ կանանց հագուստն այդ նույն ժամանակահատվածում էժանացել է 0,8%-ով, իսկ տղամարդու հագուստը թանկացել է ընդամենը 2%-ով: Այսպիսով՝ հագուստի թանկացման հիմնական բեռն ընկնում է
Ի հավելումն՝ մանկական կոշիկները թանկացել են 11%-ով, սակայն զիջում են կանացի կոշիկների թանկացման տեմպին՝ 17,5% (տղամարդկանց կոշիկները թանկացել են 12,1%-ով): Այս ամենին պետք է ավելացնել նաեւ գրենական պիտույքների 4,4% թանկացումը:
Երեխային պետք է ոչ միայն հագցնել, այլ կերակրել: Սակայն այս առումով եւս տխուր վիճակ է: Այսպես՝ մանկական շիլան 1 տարում թանկացել է 21,5%-ով: Կոնֆետները, ծամոնն ու հալվան նույնպես թանկացել են մի քանի տոկոսով: