Լեհաստանում փրկարարները հայտնել են, որ շնիկը փրկել է կորած 3-ամյա աղջնակի կյանքը, որը սառնամանիքի ճիրաններում է հայտնված եղել, հայտնում է BBC-ն:
Շունն ամբողջ գիշեր մնացել է երեխայի կողքին՝ իր մարմնի ջերմությամբ թույլ չտալով, որ նա սառչի բաց երկնքի տակ՝ -5 աստիճանի պայմաններում:
Միջադեպը արձանագրվել է Լեհաստանի արևմուտքում՝ Պիրժվին գյուղում: Երեխային գիշերվա ընթացքում 200 մարդ է փնտրել: Նրան հայտնաբերել են հրշեջները՝ լսելով, թե երեխան ինչպես է լացելով կանչում իր մորը: