ԱՄԷ-ում միոտանի թոշակառուն իր 94-րդ երեխային է սպասում

Արաբական միացյալ էմիրությունների բնակիչ Դաադ Մուրադը սպասում է իր 94-րդ երեխայի լույս աշխարհ գալուն, հաղորդում է Корреспондент.net-ը՝ հղում կատարելով Emirates 24/7-ին:

«Ես արդեն ամուսնացած եմ եղել կանանց հետ, որոնք եղել են աշխարհի երկրների կեսից: Ներկայում ես ունեմ 93 երեխա, և մենք սպասում են նոր երեխայի ծնվելուն՝ 2 ամիս հետո: Ես ծրագրում եմ 1 ամսվա ընթացքում կրկին ամուսնանալ»,-պատմել է 67-

ամյա տղամարդը:

Դաադ Մուրադը նշել է, որ նա մտադիր է ունենալ 100 երեխա, ինչը հնարավոր կլինի արդեն 2015 թվականին:
Ըստ մեկ ոտք ունեցող թոշակառուի, նա սիրով է զբաղվում օրվա ընթացքում 6 անգամ և չի վստահում «Վիագրայի» նման հաբերին: Իր տղամարդկային ուժի գաղտնիքը նա համարում է պահածոներից և սառեցված մթերքներից հրաժարվելը՝ միայն թարմ ուտելիք, բնական մեղր և լորի չոր միսը:
Ներկայում տղամարդու ամենակրտսեր որդին 8 ամսական է, իսկ 15 ավագ երեխաներն արդեն ունեն իրենց սեփական ընտանիքները: Դրա հետ մեկտեղ Դաադ Մուրադը չի հիշում իր բոլոր երեխաների և 23 կանանց անունները:

«Գերհոր» ընտանիքը ներկայում բաղկացած է 142 մարդուց:

Tert.am