Փոքրիկների առօրյա կյանքի կարևոր, շատերի համար նաև ձանձրալի գործողություններից է ոչ միայն մազերի լվանալը, այլև դրանք խնամելը: Նման իրավիճակից խուսափելու համար ծնողներից շատերը փոքրիկների մազերը կարճ են պահում, որպեսզի դժվարություններ չառաջանան ինչպես երեխաների, այնպես էլ իրենց համար:
«ՎաՎա» մանկական գեղեցկության սրահը օգնում է այն ծնողներին, ովքեր ցանկանում են իրենց փոքրիկին ոչ միայն գեղեցիկ և խնամված մազերով տեսնել, այլ նաև երեխաներին չենթարկել «փորձության»` ինքնուրույն
«ՎաՎա»-ն փոքրիկների մազերի խնամելու գործընթացը դարձնում է ուրախ, հաճելի և զվարճալի:
«Տանը չէի կարողանում նույնիսկ սանրել Գարիկիս մազերը, իսկ երբ այցելեցինք «ՎաՎա» գեղեցկության սրահ, մինչ փոքրիկս զարմացած հայացքով հետևում էր ակվարիումի ձկներին, բարեհամբույր վարսահարդարը արագ և հմտորեն կտրեց նրա մազերը: Վերջում մեզ տվեցին սերտիֆիկատ և մի փունջ Գարիկի մազերից»,- ասում է Նինան, ով վերջերս իր փոքրիկի հետ այցելել է «ՎաՎա» գեղեցկության սրահ:
«ՎաՎա»-ն միակ մասնագիտացված գեղեցկության սրահն է Երևանում, որը նախատեսված է միայն երեխաների համար: Այն գործում է Խորենացի 8 /հեռ. 564-882/ և Փափազյան 12 /հեռ. 277-264/ հասցեներում:
Այս գեղեցկության սրահում աշխատում են մասնագիտացված և վերապատրաստված վարսահարդարներ, որոնք նաև մանկավարժ-հոգեբաններ են: Նրանք տեղեկացված են ժամանակակից սանրվածքներից և պատրաստ են օգնել` ճիշտ կողմնորոշվելու փոքրիկի սանրվածքի և ոճի ընտրության հարցում:
Ժամանակակից կտրվածքը միակ բանը չէ, որ երեխաները կստանան «ՎաՎա» մասնագիտացված գեղեցկության սրահում. հատուկ նրանց համար նախատեսված զվարճանքներն ավելի ուրախ և հաճելի կդարձնեն փոքրիկների մազերի հարդարման գործընթացը:
«Սրահում կա ակվարիում, որի առջև վարսահարդարները նստեցրին փոքրիկիս և կտրեցին երեխայիս մազերը: Ի դեպ, աթոռը, որի վրա նստեց փոքրիկս, մեքենայի տեսք ուներ: Շատ շնորհակալ ենք սիրելի «ՎաՎա», մենք անպայման կայցելենք ձեզ կրկին»,- ասում է Գարիկի մայրը:
«ՎաՎա»-ում կան նաև համակարգչային խաղեր: Փոքրիկները կարող են դիտել ֆիլմեր, մուլտֆիլմեր իրենց տարիքի համապատասխան: Կա խաղալու և նկարելու անկյուն, ընթերցասեր փոքրիկների համար հետաքրքիր կլինի մանկական գրքերի և ամսագրերի անկյունը:
Հատուկ փոքրիների համար գործող «ՎաՎա» մասնագիտացված գեղեցկության սրահն արդեն համագործակցում է «ԻՄ ՓՈՔՐԻԿ» (www.impoqrik.am) էլեկտրոնային կայքի հետ, որտեղ և ընթանում է մրցույթ` «Փոքրիկիս սանրվածքը» խորագրով: Մրցույթի հաղթողը կստանա «ՎաՎա» մասնագիտացված գեղեցկության սրահի անվճար այցելությունների կտրոն: Մրցույթն արդեն սկսված է, շտապեք զարմացնել Ձեր փոքրիկների հետաքրքիր լուսանկարներով:
Անի ԱՍԱՏՐՅԱՆ