Կոլումբիա նահանգի Լորիկա քաղաքում մի ամուսնական զույգ, որ վերջերս է երեխա ունեցել, հայտարարել է, որ իրենց երեխան դիվահար է, հաղորդում է The Daily Mail-ը:
28-ամյա մոր խոսքերով՝ տղան իբր սկսել է քայլել չորս շաբաթական տարիքում և արձակել դժոխային կրակ:
Բացահայատումը խուճապ և ագրեսիա է առաջացրել հարևանների մոտ, ովքեր սկսել են քարեր նետել նրանց
Ըստ երեխայի մոր խոսքերի՝ կարճ է տևել մայր դառնալու բերկրանքը վայելելը, քանի որ այդ բերկրանքը շուտով վերաճել է սարսափի, երբ նկատել է, որ երեխան ունի մի քանի անոմալիա: Արդյունքում կինը կասկածել է, որ երեխան սատանա է:
Կոլումբիայի սոցիալական ծառայությունները և իրավապաշտպան մարմինները ստուգել են երեխային, իսկապես պարզվել է, որ նրա ձեռքերի ափերում այրվածքներ կան, սակայն համարել են, որ վնասվածքը երեխան ստացել է ծնողների մեղքով: Երեխայի հորը և մորը պաշտոնական նկատողություն են հայտարարել, սկսվել է գործի մանրամասն հետաքննություն:
1in.am