Ամերիկյան կեսնաբանները պարզել են, որ գեր տղամարդկանց որդիները ավելի մեծ շանսեր ունեն «ժառանգել» իրենց հայրերի ավելորդ քաշը, քան նրանք, ովքեր ունեն նիհար հայրեր: Այս արդյունքները պարզ են դարձել հայր և որդի մկների ֆիզիկական զարգացումը հետևելու արդյունքում, այս մասին Սան-Ֆրանցիսկոյում կայացած ԱՄՆ-ի էնդոկրինային ամենամյա կոնֆերանսի ժամանակ պատմել են գիտնականները:
«Մենք պարզել ենք, որ երեխաների մետաբոլիզմը և վարքը կարող է կապված լինել նրանից, թե ինչով են սնվել նրանց հայրերը բեղմնավորմանը նախորդող օրերին:
Նովակը և նրա գործընկերները նման եզրակացության են եկել՝ հետևելով մկան ձագերին, որոնց հայրերը սնվում էին բարձր կալորիականությամբ սննդով: Մեկ տարի «կերակրելուց» հետո գիտնականները մկների վանդակ են բաց թողել հասարակ սննդով սնվող և ավելորդ քաշ չունեցող էգ մկներ: Երբ այս զույգերի մոտ սերունդներ են ծնվել, գիտնականները սկսել են հետևել նրանց՝ պարբերաբար վերցնելով արյան օրինակներ և կշռելով նրանց:
Պարզվել է, որ նման ընտանիքների մկնիկները արդեն կյանքի 6-րդ ամսում ավելի շատ էին տառապում ավելորդ քաշից, քան այն մկնիկները, որոնք ստանում էին հավասարակշված սնունդ: Ծնունդից 12 ամիս անց նրանց մի մասը սկսել է տառապել ճարպակալումից և նյութափոխանակության խանգարումից: Հետաքրքիր է, որ այս ֆենոմենը նկատվել է միայն արական սեռի ներկայացուցիչների մոտ:
Tert.am